Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
07.04.2020 | 01:08
ՀԱՂ­ԹԱՐ­ՇԱՎ
1910 թ. հոկ­տեմ­բե­րի 24-ին նա տար­բեր քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան ու գրա­կան շր­ջա­նակ­ներ ներ­կա­յաց­նող պոլ­սա­հայ մտա­վո­րա­կա­նու­թյան առջև դա­սա­խո­սու­թյամբ հան­դես ե­կավ Բե­րա­յի ար­հես­տա­նո­ցի դահ­լի­ճում: Դա յու­րա­տե­սակ այ­ցե­քարտ էր, ո­րով տի­րեց բո­լո­րին ու դարձ­րեց ի­րեն դաշ­նա­կից:
Այդ առ­թիվ «Տա­ճար» շա­բա­թա­թեր­թը գրեց. «Ան­ցեալ կիր. օր Բե­րա­յի ար­հես­տա­նո­ցի մէկ բաժ­նին մէջ մե­ծա­նուն ե­րաժշ­տա­գէտ Տ. Կո­մի­տաս Վ., սա­կա­ւա­թիւ բայց իր կա­րո­ղու­թիւ­նը և ար­ժա­նի­քը գնա­հա­տող ընտ­րեալ բազ­մու­թեան մը ներ­կա­յու­թեա­նը կա­տա­րեց իր ա­ռա­ջին հրա­պա­րա­կա­խօ­սու­թիւ­նը հայ գեղջ­կա­կան ե­րաժշ­տու­թեան վրայ: Իր խղ­ճա­միտ ու­սում­նա­սի­րու­թեանց վրա հիմ­նուած՝ հաս­տա­տեց թէ այդ ե­րաժշ­տու­թիւ­նը հա­ւա­քա­կան ստեղ­ծա­գոր­ծումն է գեղջ­կա­կան հա­մայ­նք­նե­րու: Ա­տոր գլ­խա­ւոր ա­ռիթ­ներն են վան­քե­րու ուխ­տագ­նա­ցու­թիւն­նե­րը և այդ առ­թիւ կա­տա­րուած պա­րերն և ու­րա­խու­թիւն­նե­րը, ո­րու մի­ջո­ցին եր­գե­ցիկ ե­րի­տա­սարդ­ներ կը հա­ւա­քուին քաջ եր­գի­չի մը շուր­ջը, ո­րուն գրե­թէ մէկ պարզ խօս­քը՝ կրկ­նա­կի մը լծոր­դուած, զա­նա­զան ձայ­նաս­տի­ճան­նե­րով և ելևէջ­նե­րով ար­տա­բե­րուե­լով կը կազ­մուի ե­ղա­նակ մը ամ­բողջ:
…Խօ­սե­լէ ետ­քը այն օ­րէնք­նե­րուն վրայ, ո­րով կազ­մուած է գեղ­ջուկ ե­րաժշ­տու­թիւ­նը, հմուտ բա­նա­խօ­սը ի վեր հա­նեց, թէ բնա­կա­կից ազ­գեր ազ­դած են սո­վո­րա­բար ա­նոր վրայ, և շատ ան­գամ միևնոյն եր­գին ե­ղա­նակ­նե­րը պարս­կա­կան նա­հանգ­նե­րուն մէջ այդ տե­ղի դրոշ­մը կը կրեն ու քր­դա­կան և թր­քա­կան գա­ւառ­նե­րու մէջ ալ տե­ղա­կան ազ­դե­ցու­թեան են­թար­կուած են՝ գլ­խա­ւո­րա­պէս առ­նա­կան բե­րան­նե­րու մէջ, մինչ կի­նե­րու քով պահ­պա­նուած է ա­նոնց հա­յե­ցի դրոշ­մը: Բա­նա­խօսն եզ­րա­կա­ցուց թէ պէտք չէ ար­հա­մար­հել հայ գեղ­ջուկ ե­րաժշ­տու­թիւ­նը, ընդ­հա­կա­ռակն պէտք է օգ­տուիլ ան­կէ և ի բաց վա­նել մա­նա­ւանդ թոյլ և մեղկ ե­րաժշ­տու­թիւ­նը որ այն­քան յո­ռի ներ­գոր­ծու­թիւն մը կ՛ը­նէ:
Տ. Կո­մի­տաս իր խօս­քե­րուն իբր փաստ մէջ կը բե­րէր եր­գե­րու հա­տուած­ներ: Խո­րունկ տպա­ւո­րու­թիւն գոր­ծե­ցին իր խօս­քե­րը ուն­կն­դիր­նե­րու վրայ, հա­ւաս­տի­քը տա­լով իր խղ­ճա­միտ պրպ­տում­նե­րուն ու ու­սում­նա­սի­րու­թեանց և ան­վի­ճե­լի ար­ժա­նի­քին:
Փա­փա­քե­լի էր որ ա­ւե­լի ժո­ղովր­դա­կան և լայն շր­ջա­նա­կի մէջ խօ­սե­լու ա­ռի­թը ու­նե­նար, ա­րուես­տին սէ­րը և գնա­հա­տու­թիւ­նը մտց­նե­լու հա­մար ան­վարժ և սո­վո­րա­մոլ ու­ղեղ­նե­րու մէջ»:
Սկս­վեց ծանր ու տք­նա­ջան մի աշ­խա­տանք: Վար­դա­պե­տը ձեռ­նա­մուխ ե­ղավ երգ­չա­խումբ ստեղ­ծե­լուն, ո­րի ա­տաղ­ձը կազ­մե­ցին Ե­սա­յան վար­ժա­րա­նի ա­շա­կերտ­ներն ու ու­սու­ցիչ­նե­րը, բայց և շատ էին ա­պա­գա հա­մեր­գին մաս­նակ­ցե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող­նե­րը, ո­րոնց մեկ առ մեկ ձայ­նաքն­նեց և ընտ­րեց: Ա­պա սկ­սեց փոր­ձե­րը, ո­րոնց կտ­րա­կա­նա­պես թույլ չէր տա­լիս ներ­կա գտն­վել կողմ­նա­կի ան­ձանց:
300-հո­գա­նոց «Գու­սան» երգ­չա­խում­բը՝ նրա ղե­կա­վա­րու­թյամբ, պետք է ե­լույթ ու­նե­նար դեկ­տեմ­բե­րի 4-ին «Պտի շան» դահ­լի­ճում, և հայ­տա­գի­րը պատ­րաստ էր: Բայց հա­մեր­գից մի քա­նի օր ա­ռաջ ստա­ցավ հար­վա­ծը՝ նրան հանձ­նե­ցին պատ­րիար­քա­կան փո­խա­նոր­դի ստո­րագ­րու­թյամբ հետևյալ գրու­թյու­նը.
«Գե­րաշ­նորհ Տ. Կո­մի­տաս ծ. վ. Սո­ղո­մո­նեան,
ի Կ. Պո­լիս
Կը ցա­ւինք ի տե­ղե­կու­թիւն հա­ղոր­դել Ձեր գե­րա­պա­տուու­թյան, որ Հա­յոց Ե­կե­ղեց­ւոյ սր­բա­զան օ­րի­նաց եւ կար­գաց բա­ցար­ձակ հա­կա­ռակ է Ե­կե­ղեց­ւոյ Ս. Պա­տա­րա­գի եր­գե­ցո­ղու­թիւ­նը աշ­խար­հիկ թա­տե­րա­բե­մին վրա­յէն, որ­պի­սին է Բը­թի Շա­նի բե­մէն եր­գե­լը: Հե­տե­ւա­բար կար­գի­լենք Ձեր յայ­տագ­րին Ա. մա­սը ի գործ դնել, ի բու­ժումն գաղ­թակ­ղեալ մտաց եւ կ՛ար­տո­նենք Երկ­րորդ մա­սը ի գո­հա­ցումն Ձեր ան­զու­գա­կան տա­ղան­դա­ւոր եր­գե­ցո­ղու­թեանց հե­տաքր­քիր­նե­րուն:
Մնամ Ձեզ անձ­նուէր
Պատր. Փո­խա­նորդ
Ղե­ւոնդ ծ. վ. Դու­րեան»:
Կո­մի­տա­սը, բնա­կա­նա­բար, չեն­թարկ­վեց այդ պա­հան­ջին, ո­րով­հետև վա­ղուց ձևա­վոր­ված հա­յացք ու­ներ. «Ես տա­րի­նե­րուս աշ­խա­տան­քով շի­ներ եմ իմ ու­ղե­գի­ծը, ուր­կէ ըն­թա­ցեր եմ մինչև ցարդ և պի­տի ըն­թա­նամ աս­կէ ետք ալ որ­քան ա­տեն ուժ զգամ ե­րակ­նե­րուս մէջ. ոչ մէկ խո­չըն­դոտ չի կր­նար կա­սեց­նել զիս իմ ա­ռա­քե­լու­թեանս մէջ, ո­րուն նուի­րա­կա­նու­թեա­նը հա­մո­զուած եմ ես բո­լոր սր­տովս»: Եվ հա­մեր­գը կա­յա­ցավ ըստ հայ­տագ­րի: Ե­րեք ժամ շա­րու­նակ հն­չե­ցին խմ­բեր­գեր, մե­ներգ­ներ, եր­կեր­գեր, ե­ռեր­գեր, կա­րո­տի եր­գեր, հով­վեր­գեր, իսկ վար­դա­պետն ին­քը կա­տա­րեց հին տա­ղեր:
Դա Կո­մի­տա­սի լիա­կա­տար հաղ­թա­նակն էր, ին­չը փաս­տե­ցին եր­կու ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր լրագ­րե­րը՝ դաշ­նակ­ցու­թյան օր­գան «Ա­զա­տա­մար­տը» և պահ­պա­նո­ղա­կան «Բիւ­զան­դիո­նը»:
Ար­ձա­գանքն այն­քան զրն­գուն էր, որ ան­մի­ջա­պես հրա­վեր ստա­ցավ Զմյուռ­նիա­յից ու մեկ­նեց: Կազ­մեց 135 հո­գուց բաղ­կա­ցած երկ­սեռ երգ­չա­խումբ, 1911 թ. հուն­վա­րի 30-ին հան­դես ե­կավ դա­սա­խո­սու­թյամբ ու հա­մերգ տվեց շքե­ղա­շուք Մար­զա­կում­բի (Sporting Club) դահ­լի­ճում: Կր­կին՝ շռն­դա­լից հա­ջո­ղու­թյուն: Ա­հա թե ինչ է գրում ա­կա­նա­տե­սը՝ գրող ու հրա­պա­րա­կա­խոս Սու­րեն Պարթևյա­նը. «Ամ­բողջ հայ հո­գին էր որ թրթ­ռաց Սբօր­թին­կի թա­տե­րաս­րա­հին մէջ, իր միս­թի­քա­կան վե­րաս­լա­ցում­նե­րէն մինչև իր հո­ղի կեան­քին խայ­տանք­նե­րը, խռովք­նե­րը, տար­փանք­ներն ու տուայ­տանք­նե­րը ար­տա­յայ­տե­լով:
Հայ­կա­կան գո­յու­թեան պատ­մու­թիւնն էր,-հրա­շա­լի ու սքան­չե­լի լե­գեն­տան, ե­թէ կ՛ու­զէք,-ո­րուն ես մտիկ ը­րի Կո­մի­տաս Վար­դա­պե­տի նուա­գա­հան­դէ­սին մէկ ծայ­րէն միւ­սը: Այդ պատ­մու­թիւ­նը, այդ ա­ւան­դա­վէ­պը կը յօ­րի­նուէր իմ յափշ­տա­կուած մտա­ծու­միս մէջ ե­կե­ղե­ցա­կան ե­րաժշ­տու­թեան շքեղ կտոր­նե­րո­վը, ո­րոնք Հա­յուն հա­ւատ­քի ու ի­տէա­լի ան­ցեա­լը կը խոր­հր­դան­շէին և ա­պա ա­նոր դա­րա­ւոր կեան­քին ե­ղե­րեր­գու­թեամ­բը և մինչև ա­նոր վեր­ջին գա­լա­րում­նե­րուն, հուսկ ա­զա­տախն­դիր խո­յանք­նե­րուն դիւ­ցազ­ներ­գու­թեամ­բը, որ կը խտա­նայ «Սի­փա­նի քա­ջեր» վսե­մա­շունչ քայ­լեր­գին մէջ…
Կո­մի­տաս Վար­դա­պետ մեր ան­հուն ե­րախ­տա­գի­տու­թեան ար­ժա­նի պի­տի մնայ մե­զի պարգևած ըլ­լա­լուն հա­մար հայ գե­ղա­րուես­տա­կան այս ան­զու­գա­կան ու ան­մո­ռա­նա­լի վա­յել­քը»:
Կո­մի­տա­սը վե­րա­դար­ձավ Պո­լիս և փետր­վա­րի 20-ին «Գու­սա­նի» հետ «Յու­նիոն Ֆրան­սե­զի» դահ­լի­ճում տվեց երկ­րորդ հա­մեր­գը:
Բայց նա չէր մո­ռա­նում իր ե­րա­զան­քի ի­րա­կա­նաց­ման մա­սին: Կազմ­վեց ար­վես­տա­սեր ազ­գա­յին գոր­ծիչ­նե­րից բաղ­կա­ցած մի հանձ­նա­ժո­ղով, ո­րը պի­տի ստանձ­ներ հա­մերգ­ներ կազ­մա­կեր­պե­լու գոր­ծը, իսկ ստաց­ված շա­հույ­թը տրա­մադ­րեր կոն­սեր­վա­տո­րիա­յի հաս­տատ­մա­նը: Հանձ­նախմ­բի կազ­մի մեջ ընդգրկվե­ցին Աստ­վա­ծա­տուր Հա­րեն­ցը, բժիշկ Վահ­րամ Թոր­գո­մյա­նը, Ա­րամ Հա­լա­ճյա­նը, Ար­մե­նակ Մա­նու­կյա­նը, Ար­սեն Ար­սե­նյա­նը, Է­դուարդ Կա­րա­գյո­զյա­նը, Մար­տեն Հա­կո­բյա­նը, Մար­տիկ Էք­սեր­ճյա­նը և Սի­սակ Աշ­ճյա­նը:
Ան­գամ վեց սան ընտ­րեց՝ Վար­դան Սար­գի­սյա­նին, Միհ­րան Թու­մա­ճա­նին, Բար­սեղ Կա­նա­չյա­նին, Վա­ղար­շակ Սր­վանձ­տյա­նին, Հայկ Սե­մեր­ճյա­նին և Ար­տա­շես Ա­պա­ճյա­նին, ո­րոնք պի­տի ի­րեն օգ­նեին ե­րաժշ­տու­թյուն դա­սա­վան­դե­լու ու տա­րա­ծե­լու գոր­ծում:
Կոն­սեր­վա­տո­րիա­յի նպա­տա­կը պի­տի լի­ներ. ա) մշա­կել հայ ե­րաժշ­տու­թյու­նը՝ հիմք ըն­դու­նե­լով արևմտյան ե­րաժշ­տու­թյան գի­տա­կան հի­մունք­նե­րը, արևե­լյա­նը հա­մա­րե­լով դրա ամ­բող­ջա­կա­նու­թյան մաս, բ) տա­րա­ծել հայ ե­րաժշ­տու­թյու­նը՝ հա­մերգ­ներ տա­լով, դա­սա­խո­սու­թյուն­ներ կար­դա­լով, թերթ ու ժո­ղո­վա­ծու, եր­կեր ու եր­գեր հրա­տա­րա­կե­լով, գ) հիմ­նել ե­րաժշ­տա­կան դպ­րոց, թատ­րոն՝ եր­գի, ե­րաժշ­տու­թյան ու ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մար, տպա­րան և ե­րաժշ­տա­կան ձեռ­նարկ­նե­րի, նո­տա­նե­րի ու գոր­ծիք­նե­րի վա­ճա­ռա­տուն, դ) պա­հել մեկ մշ­տա­կան ար­հես­տա­վարժ երգ­չա­խումբ ու եր­կու նվա­գա­խումբ:
Ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը պի­տի գո­յա­նա­յին հիմ­նա­կան դրա­մագլ­խից, ան­դա­մավ­ճար­նե­րից, ներ­կա­յա­ցում­նե­րից ու հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի վա­ճառ­քից գո­յա­ցած հա­սույթ­նե­րից, նվի­րատ­վու­թյուն­նե­րից:
Զուր չէ, որ արևմտա­հայ ան­վա­նի բա­նաս­տեղծ Ար­տա­շես Հա­րու­թյու­նյա­նը, ո­րին վի­ճակ­ված էր չորս տա­րի անց նա­հա­տակ­վել ցե­ղաս­պան թուր­քի ձե­ռամբ, Նյու Յոր­քում լույս տես­նող «Ա­րա­գած» շա­բա­թա­թեր­թում գրեց. «Ե­թէ պոլ­սա­հայ մտ­քին մէջ ըն­դու­նա­կու­թիւն կայ Կո­մի­տաս Վար­դա­պե­տի գոր­ծին ան­սահ­ման կարևո­րու­թիւ­նը հասկ­նա­լու, անհ­րա­ժեշտ է ի գլուխ հա­նել Պոլ­սոյ մէջ հայ ե­րաժշ­տա­նո­ցի գա­ղա­փա­րին գոր­ծադ­րու­թիւ­նը: Հայ գեղ­ջուկ ե­րաժշ­տու­թեան ո­գին պէտք է տա­րա­ծուի ամ­բողջ հայ ժո­ղո­վուր­դի հո­գիին մէջ ու վե­րա­կեն­դա­նաց­նէ զայն հի­նա­ւուրց ե­րազ­նե­րուն ու յոյ­սե­րուն հա­մե­մատ, վասն­զի ին­ծի կը թուի թէ, այն­պի­սի ժա­մա­նա­կի մը մէջ, ուր ըլ­լա­լու կամ չըլ­լա­լու բախ­տեր կը վճ­ռուին, մեր ցե­ղը պէտք ու­նի ինք­զին­քը գտ­նե­լու, ինք­զին­քը զգա­լու, և ընդ­հան­րա­կան վե­րա­դարձ մը, օ­տա­րօ­տի սահ­ման­նե­րէ դէ­պի հա­րա­զատ ա­կուն­քը ցե­ղա­յին բնազդ­նե­րուն՝ պի­տի ըլ­լար մե­զի հա­մար բա­րե­գու­շակ ու սր­տապն­դող»:
Սա­կայն Կո­մի­տա­սի հա­մար պարզ էր, որ թե­պետ բազ­մա­թիվ պոլ­սա­հայ մե­ծա­հա­րուստ­նե­րի առ­կա­յու­թյա­նը, այ­նուա­մե­նայ­նիվ կոն­սեր­վա­տո­րիա­յի հիմն­ման ամ­բողջ բե­ռը մնում էր իր ու­սե­րին: Անհ­րա­ժեշտ էին ֆի­նան­սա­կան զգա­լի մի­ջոց­ներ, ո­րոնց հայ­թայթ­մամբ ին­քը պի­տի զբաղ­վեր: Մի բան, որն ստեղ­ծա­րար գոր­ծու­նեու­թյու­նից ժա­մա­նակ էր խլե­լու, այ­նինչ նա ոչ միայն դրա­մից ու դրա հետ առ­նչ­վող գոր­ծարք­նե­րից հե­ռու էր, այլև բա­ցար­ձա­կա­պես ա­նար­ծաթ մարդ էր:
Այս ա­մենն էր պատ­ճա­ռը, որ ապ­րի­լի 1-ին, հօ­գուտ ա­պա­գա կոն­սեր­վա­տո­րիա­յի, «Գու­սա­նի» հետ հա­մերգ տվեց:
Ըն­դա­մե­նը մեկ շա­բաթ անց՝ ապ­րի­լի 8-ին, ի նպաստ Սբ Փրկ­չյան ազ­գա­յին հի­վան­դա­նո­ցի, հա­մերգ տվեց «Պտի շա­նի» լեփ-լե­ցուն ձմե­ռա­յին քա­ռա­հարկ հա­մեր­գաս­րա­հում, որ­տեղ ներ­կա էին թուրք բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ և օ­տա­րերկ­րյա դի­վա­նա­գետ­ներ:
Այդ­տեղ էր գտն­վում նաև Թա­գու­հի Ե­ղիա­զա­րյա­նը՝ հե­տա­գա­յում Ռո­մա­նոս Մե­լի­քյա­նի և Սպի­րի­դոն Մե­լի­քյա­նի հետ Երևա­նի կոն­սեր­վա­տո­րիա­յի հիմ­նա­դիր­նե­րից մե­կը: Նա ստա­ցել էր եվ­րո­պա­կան բարձ­րա­գույն ե­րաժշ­տա­կան կր­թու­թյուն, դաշ­նա­մուր էր դա­սա­վան­դում Պոլ­սի ա­մե­րի­կյան «Ռո­բերտ» քո­լե­ջում, արևմտյան ե­րաժշ­տար­վես­տի թունդ եր­կր­պա­գու էր և իր խոս­քով՝ հայ­կա­կան կո­կոր­դա­յին ու ռն­գա­յին ձայ­ներ չէր ու­զում առ­հա­սա­րակ լսել: Ըն­կե­րու­հու հոր­դոր­նե­րին ան­սա­լով, ի վեր­ջո, գնում է «Պտի շան»… Եվ ա­ռա­ջին իսկ հն­չյուն­նե­րից քաշ­վում է օ­թյա­կի խոր­քը ու… լաց լի­նում: Գրում է. «Ա­նն­կար­ագ­րելի էր յու­զումս, կար­ծես տաք գի­նի մը խմ­ցու­ցին ին­ծի, աչ­քերս բա­ցի, տե­սա­րա­նին վրայ տե­սայ մեր հայ օ­րիորդ­նե­րու սպի­տակ շարք մը, ո­րոնց ետև կե­ցած էր տղա­մար­դոց սև զգեստ­նե­րու շար­քը. ին­քը՝ վար­դա­պե­տը, իր սև սքե­մին մէջ, նի­հար ի­րա­նով, սլա­ցիկ հա­սա­կով, ջղուտ, կանգ­նած էր. կը նմա­նէր հայ սար­կա­ւա­գի մը՝ մեր մա­գա­ղաթ­նե­րուն ման­րան­կար­նե­րէն պո­կուած: Աջ ձեռ­քին բռ­նած էր ճպո­տը ու ձախ ձեռ­քով կար­ծես կը շո­յէր աղ­ջիկ­նե­րուն ձայ­նը:
Կո­մի­տաս եր­գեց «Կռուն­կը»:
Այս բո­լո­րը նոր աշ­խար­հի մը յայտ­նու­թիւնն էր ին­ծի հա­մար: Իր պա­րի­դո­նի հո­վուա­կան ձայ­նի շեշ­տը թաւ­շա­յին էր, ինչ­պէս հայ աչ­քե­րը, բուղխ էր, ինչ­պէս մեր տա­քուկ հա­ցը, ջերմ էր, ինչ­պէս մեր զգա­յուն սիր­տը: Այդ ձայ­նը բարձ­րա­ցաւ, բարձ­րա­ցաւ և ինձ թուե­ցաւ, որ թատ­րո­նի պա­տե­րը ան­հե­տա­ցան, ու ես տե­սայ Սևա­նի մո­գա­կան լի­ճը, Ա­րա­րա­տը, Ա­լա­գեա­զը, հա­մայն հայ­րե­նիքս, որ ծի­րա­նա­փայլ տե­սիլ­քով մը դի­մացս լու­սա­ւո­րե­ցաւ. տե­սայ բո­լոր բարձր լեռ­նե­րը, դաշ­տե­րը, գիւ­ղա­ցի­նե­րը, ա­րօ­րը, ոչ­խար­նե­րը, հող­մա­ծա­ծան բար­դի­նե­րը. ի՜նչ կ՛ը­սեմ, վար­դա­պետն ինքն ալ ա­նյայ­տա­ցաւ, իր սև սքե­մը մեր Լո­ռիի կա­նանչ ան­տառ­նե­րուն գոյ­նը ա­ռաւ, աչ­քե­րը մէյ մէկ աստղ դար­ձան, թևե­րը ա­րե­գա­կի եր­կայն ճա­ռա­գայթ­ներ, որ մեր ազ­գա­յին լու­սա­ւո­րու­թիւ­նով լու­սա­ւո­րե­ցին ամ­բողջ տիե­զեր­քը:
Ով որ այս­պի­սի բան­դա­գու­շանք մը կու­տայ, հան­ճար մըն է»:
Կո­մի­տա­սի հաղ­թար­շա­վը սկս­վել էր: 1911 թ. մա­յի­սին հրա­վեր ստա­ցավ Ե­գիպ­տո­սից, ան­մի­ջա­պես մեկ­նեց ու ե­րեք ա­միս այն­տեղ մնաց: Ին­չո՞վ զբաղ­վեց: ՀԲԸՄ կազ­մա­կեր­պած դաշ­տա­հան­դե­սի ժա­մա­նակ եր­գեց «Կռուն­կը» և բո­լո­րին գե­րեց: Հուզ­մուն­քը, դյու­թան­քը, ջեր­մու­թյունն այն­քան ազ­դու էին, որ նրան մե­կեն վե­րա­ծե­ցին կուռ­քի: Նախ, եր­կու դա­սա­խո­սու­թյամբ հան­դես ե­կավ Կա­հի­րեում և Ա­լեք­սանդ­րիա­յում: Ա­պա մեկ ամս­վա ըն­թաց­քում ձայ­նաքն­նում կա­տա­րեց, 190 հո­գուց բաղ­կա­ցած երկ­սեռ երգ­չա­խումբ կազ­մեց, փոր­ձեր անց­կաց­րեց ու եր­կու հա­մերգ տվեց: Ա­ռա­ջի­նը՝ հու­նի­սի 16-ին Ա­լեք­սանդ­րիա­յի «Ալ­համբ­րա» շքեղ դահ­լի­ճում, ո­րին ներ­կա գտն­վեց Ե­գիպ­տո­սի վար­չա­պետ Մու­հա­մեդ Սաիդ փա­շան՝ իր բո­լոր նա­խա­րար­նե­րի հետ: Երկ­րորդ հա­մեր­գը՝ նույն երգ­չախմ­բի հետ, կա­յա­ցավ հու­լի­սի 23-ին Կա­հի­րեի «Աբ­բաս» թա­տե­րաս­րա­հում, ո­րին ներ­կա էին ոչ միայն Ե­գիպ­տո­սի հա­յոց հոգևոր ա­ռաջ­նորդ Մկր­տիչ ե­պիս­կո­պոս Ա­ղավ­նու­նին՝ քա­հա­նա­յաց դա­սի հետ, այլև պա­պա­կան պատ­վի­րա­կը, հայ կա­թո­լիկ ու ղպ­տի հոգևոր պե­տե­րը: Տե­ղի հայ, ա­րա­բա­կան, հու­նա­կան մա­մու­լը չզ­լա­ցավ հիաց­մուն­քի ու դր­վա­տան­քի խոս­քեր շռայ­լել:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Համերգ՝ ի նպաստ կոնսերվատորիայի
  • Զմյուռ­նիա­յի (Իզ­միր)  Մար­զա­կում­բի շեն­քը
  • «Պտի շան» համերգասրահը
Դիտվել է՝ 9055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ